Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի 3-րդ Միջազգային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 23-ին կայացավ Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը։ Դրան հաջորդել է  Արեւելյան ինստիտուտի Լազարյան ճեմարանի 200-ամյակին  եւ Արեւելագիտության մոսկովյան դպրոցին նվիրված պարբերականների ցուցադրությունը, ինչպես նաեւ ՄԳԻՄՕ-ի բացառիկ գրքի թանգարանի հիմնադրամի գրացուցակի շնորհանդեսը։

Նշենք, որ միջոցառման մասնակիցները նամականիշի մարման հանդիսավոր արարողությունից առաջ  համաժողովի մասնակիցները լուսանկարվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան համաժողովի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերին։