Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հոկտեմբերի 9-ին Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 31-ամյա Քնարիկ Խ.-ն եւ հայտնել, որ թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային, զեղչի եւ սոցիալական քարտեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սայաթ-Նովա եւ Ալ. Մանուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 40-ամյա Արարատ Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























