«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորած ընդդիմության շտաբն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատներին եւ միջազգային կառույցների գրասնյակներին հայտարարություն կհանձնի՝ տեղեկացնելու համար, որ իրենց հասցեին սպառնալիքներ են հնչում իշխանությունների կողմից:

«ՀՀԿ խմբակցության ղեկավարը մեր անդամներին ձերբակալելու մասին սպառնալիքներ է հնչեցրել: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեղեկանա, որ Հայաստանը բռնատիրական երկիր է, որքան էլ, որ Սերժ Սարգսյանը եվրոպական ամբիոններից Հայաստանը որպես դեմոկրատական երկիր է ներկայացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյուզան Սիմոնյան:

Հանրային փրկության ճակատի մի քանի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարության տեքստերը հանձնելու ակցիան սկսեցին Երեւանում ԵԱՀԿ գրասենյակից: Հայտարարության տեքստը կհանձնեն նաեւ ՄԱԿ-ի գրասենյակ եւ դեսպանատներ:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարել է, որ մինչեւ դեկտեմբերի 6–ը կայանալիք հանրաքվեն իշխանափոխություն են անելու, նրանք դեկտեմբերի 1-ին հանրահավաք են հրավիրել: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սադրանք է որակել ճակատի՝ մարդկանց փողոց դուրս գալու կոչերը եւ նշել, որ իրավապահները ձեռքերը ծալած պետք է չնստեն: