Նիգերիայի հյուսիսարեւելյան Մայդուգուրի քաղաքի մզկիթներից մեկի մոտ պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 28 մարդ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունից զոհվել է 18 մարդ։
«Մենք արդեն 28 զոհ ենք հաշվել»,- գործակալությանն ասել է կամավորների ռազմական կազմավորման անդամ Ումար Սանին, որը մասնակցել է փրկարարական գործողություններին։
Երկրում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկը այս պահին չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























