Չինաստանում մի մարդ է ձերբակալվել, որը հարձակվել է կանանց վրա եւ հետույքի հատվածում նրանց վնասվածքներ հասցրել: Այդ մասին տեղեկացնում է The South China Morning Post-ը:
Չինաստանի արեւելքում գտնվող Շանդուն նահանգի Յանտայ քաղաքում ապրող տղամարդը ընկերուհուց բաժանվելուց հետո նկատել է, որ վերջինս գողացել է իր պլաստիկ քարտն ու անձնագիրը:
Նա որոշել է գտնել նախկին սիրուհուն: Նրան հիշեցնող մի կնոջ տեսնելով՝ տղամարդը դանակով հարվածել է վերջինիս հետույքին: Հետո պարզելով, որ սխալվել է, շարունակել է որոնումները: Մինչեւ այն պահը, երբ նրան ձերբակալել է ոստիկանությունը, Յանտայի բնակիչը հասցրել էր եւս չորս կնոջ նմանատիպ վնասվածք հասցնել, տեղեկացնում է Lenta-ն:
Չի նշվում, թե հարձակվողն ինչու է մարմնի հենց այդ հատվածն ընտրել:
Բոլոր տուժածները հիվանդանոց են հասցվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:





























