Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 34-ամյա բնակչուհի Նինա Մակյանը:

Նինա Մակյանը բնակվում է գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու 2-րդ տանը: Նա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 18.00-ի սահմանում տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:

Հագին եղել է սեւ վերնազգեստ, կապույտ տաբատ եւ կիսաճտքավոր դեղին կոշիկ:

Արտաքին նշաններն են` 175 սմ հասակը, նիհարավուն կազմվածք:

Նինա Մակյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել /010/ 59-06-14, /0222/ 2-22-02, 2-11-07 կամ 1-02 հեռախոսահամարներով: