Փարիզի իշխանությունները այսօր՝ հոկտեմբերի 23-ին, քաղաքի հյուսիսում ապամոնտաժել են ճամբարը, որտեղ հակասանիտարական պայմաններում ապրում էր 1.3 հազար ներգաղթյալ։ Փախստականներին ուղարկել են կացարաններ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի պրեֆեկտուրայի ներկայացուցչին։
Տարհանումը սկսվել է Ժան Կարեի անունը կրող նախկին լիցեյի շենքից, որտեղ հաստատվել էին ներգաղթյալները։ Գործակալությունը նշում է, որ ամեն բան անցել է հանգիստ։ Փախստականների տեղափոխության համար իշխանությունները 33 ավտոբուս են տրամադրել։
«1308 մարդ ավտոբուսով տեղափոխվել է կացարան»,- հայտնել է Փարիզի պրեֆեկտուրայի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























