ՀԱՀ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ է կիրառել ուսանողների ցույցը ցրելու համար։ Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ ցույցին մասնակցող ուսանողները նախագահ Ջեյկոբ Զումայի հետ հանդիպում են պահանջել։ Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ 2016թ. համալսարանների ծախսերը չեն ավելանա։
Հաղորդվում է, որ համալսարանների ներկայացուցիչներն առաջարկել էին ծախսերը 11.5 տոկոսով ավելացնել։




























