Արագածոտնի մարզի Օհանավան եւ Օշական գյուղերում սնկից թունավորվածներն անչափահասներ են, որոնք իրենց հավաքած սունկն են կերել ու թունավորվել:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրից, որտեղ 12-ամյա Մանուկ Հովհաննիսյանը եւ 15-ամյա Երջանիկ Բաղդասարյանը բուժում են ստանում, NEWS.am-ին տեղեկացրին, որ նրանց վիճակը կայուն է:
Նրանք սունկն ուտելուց հետո փորացավ, սրտխառնոց, լուծ են ունեցել, փսխել են, այնուհետեւ դիմել հիվանդանոց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Օհանավան եւ Օշական գյուղերում սնկային թունավորման 2 դեպք է արձանագրվել ՝ 2 տուժածով։ Թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքած սնկի օգտագործումը սննդում: Հիվանդները հոսպիտալացվել են «Մուրացան» հիվանդանոցային համալիր:





























