Վայոց Ձորի մարզում այսօր՝ հոկտեմբերի 23-ին վթարից 19-ամյա երիտասարդ է մահացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Ներքին Դվինի գյուղապետը, որի համագյուղացին է մահացած երիտասարդը:

Գյուղապետը նշեց, որ դեպքը եղել է Երասխավան գյուղում, 19-ամյա Արտաշես Ալեքսանյանի վարած Վազ 2104 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին: