Քիշնեւի Վճռաբեկ պալատի դատավորները ուժի մեջ են թողել Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի կալանքի մասին որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դատարանն ուժի մեջ է թողել 30 օր կալանքի տակ թողնելու հոկտեմբերի 18-ի որոշումը»,- ասել է դատախազ Ադրիանա Բեցիշորը։

Հաղորդվում է, որ Ֆիլատի փաստաբանները ցանկանում են հայց ներկայացրել ՄԻԵԴ, քանի որ նրանց կարծիքով քաղաքական գործչի ձերբակալությունն ու կալանավորումն իրականացվել են խախտումներով։