Ճապոնիայում «Յամագուչի գումի» յակուձա կլանը չեղյալ է հայտարարել Հելոուինի կապակցությամբ նշվող մանկական տոնակատարությունը: Կազմակերպիչները տագնապներ ունեն, որ սինդիկատում սեպտեմբերյան պառակտումից հետո տարբեր խմբերի միջեւ կարող են բախումներ տեղի ունենալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Տոնը չեղյալ հայտարարելու  մասին որոշումը հայտնվել էր Կոբե քաղաքում «Յամագուչի գումի»-ի գրասենյակի դռան վրա: Չեղարկման պատճառները հայտարարության մեջ նշված չեն:

«Մենք ցավում ենք, որ տխրեցրել ենք երեխաներին եւ նրանց ծնողներին, որոնք անհամբերությամբ սպասում էին տոնին, բայց խոստանում ենք անցկացել այն եկող տարի»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի կլանի ներսում պառակտում էր տեղի ունեղել: Հիմնական սինդիկատից առանձնացած խումբը ինքնուրույն միավորում է հիմնել, եւ ոստիկանները տագնապներ ունեն, որ երկու միավորումների միջեւ կարող են արյունալի բախումներ սկսվել: