Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1975 թ. ծնված Ա. Փ.-ը եւ ուղեւոր` 1986 թ. ծնված Մ. Մ.-ը տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան եւ փակել գազի փականը: