Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին սուլել են Պալմասե քաղաքում Բնիկ ժողովուրդների առաջին համաշխարհային խաղերի բացման արարողության ժամանակ: Բրազիլիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները բացականչել են «Սա մեր հողն է», փոխանցում է AFP-ն:

Բրազիլիայում ցեղերից շատերը դժգոհ են իրենց նախնիների հողերի նկատմամբ ոտնձգություններից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Բնիկների մի խումբ բողոքում էր խաղերի անցկացման դեմ՝ նշելով, որ այդ գումարը կարելի էր ծախսել բնիկ ժողովուրդների կենսամակարդակի բարելավման համար: