Մալդիվյան Հանրապետության փոխնախագահ Ահմեդ Իդիդը կալանավորվել է պետական դավաճանության կասկածանքով: Իրավապահները հետաքննում են երկրի նախագահ Աբդուլլահ Յամինի դեմ մահափորձի գործում նրա ունեցած մասնակցությունը: Այս մասին  հայտնում է Haveeru պարբերականը:

Մալդիվների ՆԳ նախարար Ումար Նասիրի տեղեկություններով՝ փոխնախագահը գտնվում է Դունիդու քաղաքի քննչական մեկուսարանում, փոխանցում է Gazeta-ն:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր նախագահի մոտորանավակի վրա, երբ նախագահը վերադառնում էր Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից: Յանինը միջադեպից չէր տուժել: Մալդիվյան Հանրապետության իշխանությունները եկել էին այն եզրակացության, որ կատարվածը մահափորձ է եղել: