ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ նշել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու գործում ՄԱԿ բանաձեւերի իրականացման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդ որում Լավրովը հատկապես շեշտել է ԻՊ, «Ջաբհաթ ան Նուսրա» եւ այլ ահաբեկչական խմբավորումներին հակազդելու գործում ՄԱԿ բանաձեւերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սիրիայի հակամարտության հարցով հանդիպումը կայացել է Վիեննայում: Բանակցություններին ներկա էին Լավրովը, Քերրին, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ Ջուբեյրը, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն:





























