Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Գուրգեն Գ.-ին եւ 1996 թ. ծնված Գեւորգ Բ.-ին:
Գուրգեն Գ.-ի «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենայում դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով:
Գուրգեն Գ.-ն հայտարարել է, որ թմրանյութն ինքն է պատրաստել իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:





























