Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մի քանի հարյուր մարդ ցույցի է դուրս եկել Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի շենքի մոտ, որտեղ սկսվել է նախօրեին ձերբակալված «Մեր Կուսակցության» առաջնորդ, Բելցի քաղաքի ղեկավար Ռենատո Ուսատիի հարցաքննությունը:
Ուսատիի կողմնակիցները հավաքվել են խորհրդարանի մոտ խփած վրանային ավանի մոտ: Նրանք պահանջում են ազատ արձակել քաղաքական գործչին: Ցուցարարները պահանջում են նաեւ Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի, ՆԳՆ-ի, եւ Գխավոր դատախազության ղեկավարության եւ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուսատիին ապօրինի կերպով են ձերբակալել: Այն փաստարկները, որոնք ներկայացնում են դատախազները, անհիմն են»,- ասել է «Մեր Կուսակցության» անդամ Իլիան Կաշուն:
Ցուցարարները նշել են, որ իրենք չեն ցրվելու, մինչեւ երկրի իշխանությունները հրաժարական չտան:





























