ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի մասնակիցների պատվին տեղի ունեցած ընդունելության ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչ է ինքը՝ բազե՞, թե՞ աղավնի, գրում է «Կոմերսանտ»-ը:

Մամուլի ներկայացուցիչների համար փակ ընդունելության ժամանակ ՌԴ նախագահը շփվել է համաժողովի հյուրերի հետ, որոնցից մեկը հարցրել է, թե նա բազե՞ է, թե՞ աղավնի:

«Ես աղավնի եմ, բայց երկաթե թեւեր ունեմ»,- պատասխանել է Պուտինը եւ շարժել իր ձեռքերը: