ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի բնակիչ Նշան Սողոմոնյանը 2012թ. ռուսաստանցի զբոսաշրջիկ Հարութ Իմանուիլի Շահբազյանի սպանության  համար դատապարտվել է մեկ օրվա ազատազրկման եւ 400 դոլար տուգանքի:

Ինչպես տեղեկացնում է The Santa Clarita Valley Signal-ը, Սողոմոնյանը 2012թ. հուլիսին նավակով Փիրամիդի լճի վրա բախվել էր ջրային մոտոցիկլի վրա գտնվող 16-ամյա Շահբազյանին, որը ստացած վնասվածքներից հիվանդանցում  մահացել էր:

Դատական գործից պարզ է դառնում, որ 7-մետրանոց նավակը, որը վարում էր  29-ամյա Սողոմոնյանը (այժմ նա 31 տարեկան է) բախվել էր ռուսաստանցի դեռահասի ջրային մոտոցիկլին՝ վերջինիս հասցնելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, փոխանցում է Slavicsac-ը:

Երեք տարի անց Սողոմոնյանի մեղքն ապացուցվել է: Նրան դատապարտել են մեկ օրվա ազատազրկման եւ 400 դոլար տուգանքի, որը Սողոմոնյանը պահանջել է փոխարինել հասարակական աշխատանքներով: