ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետերից ու ՌԳՊ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերոնշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իարդրությանն առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:





























