Սիրիայում տեսանելի ապագայում քաղաքական գործընթացի առաջընթացի հույս կա. երկիրը պիտի նախապատրաստվի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սիրիայի նկատմամբ, նույնիսկ ներկայիս «հակաասադյան» «ժողովրդավարացման» շարունակվող հռետորաբանության պայմաններում իրավիճակի ճիշտ ընկալում է հասունանում: Դա մեզ հույս է ներշնչում, որ տեսանելի ապագայում մենք այնուամենայնիվ կկարողանանք առաջ մղել քաղաքական գործընթացը՝ արտաքին խաղացողների օգտագործելով բոլոր սիրիացիներին նստեցնենք բանակցությունների սեղանի առջեւ», - ասել է Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթօրյա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում:
Լավրովն ասել է, որ «արտաքին խաղացողները սիրիացիների փոխարեն ոչինչ չեն որոշի. մենք նրանց պիտի ստիպենք ինքնուրույն մշակել իրենց երկրում հետագա կեցության ալգորիթմը, որտեղ ցանկացած կրոնական, էթնիկ կամ քաղաքական խմբի շահերը հուսալիորեն պաշտպանված կլինեն»: Իհարկե, պետք է ընտրությունների պատրաստվել՝ եւ խորհրդարանական, եւ նախագահական», -ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ սիրիական կարգավորման գործում Եվրամիության ներգրավվածությունը պիտի առնվազն պայմանավորված լինի ԵՄ-ում միգրացիայի ալիքով:
«Դա մոտավորապես համեմատելի է տարածաշրջանի երկրներ սիրիացի փախստականների ներհոսքի հետ, որոնց մասին քչերն էին հիշում, քան դեռ միգրացիան չէր հարվածել Եվրոպային: Եվրոպայի նման՝ նեղ, պրագմատիկ հետաքրքրությունը պիտի լրացվի կարգավորման գործընթացներում նրա քաղաքական ներգրավվածությամբ», - ասել է նախարարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Եվրամիությունը պարտավոր է եւ արդեն սկսել է ճանաչել միգրացիոն ճգնաժամի եւ Մերձավոր Արեւելքում քաոսի սկզբնապատճառները: Նրանք արդեն չեն ամաչում վերհիշել Իրաքն ու Իրաքի «ժողովրդավարացման» տապալումը, որը փոխարենը վերածվեց երկրի պառակտման եւ միջդավանաբանական բախումների լրջագույն սպառնալիքի: Արդեն սկսում են վերհիշել Լիբիայի թարմ օրինակը, որը վերածվել է Հյուսիսային Աֆրիկայի շատ երկրներից ներգաղթյալների անօրինական տեղափոխման ոչ մեկի կողմից չվերահսկվող միջանցքի, եւ ոչ միայն Հյուսիսային, այլեւ՝ «սեւ»: Սկսում են վերհիշել, թե ինչպես վարվեցին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հետ՝ փորձելով ելնել այն պատրանքից, թե բռնապետին հեռացնելուց հետո ժողովրդավարությունն ինքնուրույնաբար արմատներ կձգի: Ես համոզված եմ, որ լուրջ քաղաքագետների մեծամասնությունն իր մտքում դրանից դասեր քաղել է», - ասել է Լավրովը:





























