Ռուսաստանի նախագահ Բաշար Ասադը հոյակապ հասկանում է սիրիական հասարակությանը համախմբելու ու երկրում քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Մենք այս մասին խոսել ենք Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանին ու Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են արդյոք սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման որոնման հեռանկարները:

«Նա (Ասադը), հոյակապ հասկանում է դա,  ու ի դեպ հենց ինքն է այդ միտքն արտահայտել, որ ահաբեկչությանը դիմակայելու ռազմական փուլը պետք է անպայման համալրել՝ համախմբելով հասարակության առողջ մասին ու սկսելով քաղաքական գործընթաց, որը պետական կառուցվածքում ու իշխանության մարմիններում կապահովի անխտիր բոլոր սիրիացիների շահերի պաշտպանությունը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելիությունից ու դավանանքից եւ քաղաքական նախասիրություններից»,- շեշտել է ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: