Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի Էլ Արիշ քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունից զոհվել է 2 ոստիկան, եւս 8-ը վիրավորվել են: Այս մասին լրագրողներին հայտնել են Եգիպտոսի ՆԳՆ մամուլի կենտրոնից:

Ահաբեկիչները ռումբը պայթեցրել են այն պահին, երբ ուժայինների շարասյունն անցել է նրանց կողքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: