2015թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 114 քաղաքացի ինքնասպանություն է գործել:
Այս մասին հայտնել են ոստիկանությունից` ի պատասխան NEWS.am–ի հարցմանը։
Ըստ ոստիկանության` դեպքերից 14-ի շարժառիթը եղել է անբուժելի հիվանդությունը, 15–ը հոգեկան հիվանդություն է ունեցել։
Ըստ ոստիկանության, մեկ մարդ ինքնասպան է եղել անձնական վշտի պատճառով` խանդի հողի վրա, իսկ մյուսները տարբեր` սոցիալական եւ այլ շարժառիթներով: Ըստ ոստիկանության տվյալների, կրոնական հողի վրա ինքնասպանություն նշված ժամանակահատվածում չի արձանագրվել:





























