Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 22-ին հանրաքվեի տեղամասերի կազմավորման գործընթացն ավարտվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ի, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Հանրաքվեի տեղամասերը կազմավորվել են, տեղամասային կենտրոնները սահմանվել են, հերթական համարները կսահմանվեն եւ կներկայացվեն ԿԸՀ , վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխություների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին։ Փոփոխված Սահմանադրությունը ենթադրում է անցում կառավարման հորհրդարանական համակարգին:





























