Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Մայդուգուրի քաղաքում, մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել է առնվազն 3 մարդ, մի քանիսն էլ վիրավորվել են: Այս մասին հայտնում է AFP-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին Մայդուգուրիում կրկնակի ահաբեկչությունը խլել էր 55 մարդու կյանք, եւս 100-ը վիրավորվել էին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: