Վերջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողի նախնական տեղաբաշխման կենտրոնների մոտ 700 ներգաղթյալ ինքնակամ լքել է բնակության վայրը: Այս մասին գրում է Neue Osnabrücker Zeitung թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ օտարերկրացիները հաստատվել են իրենց հարազատների կամ ծանոթների տներում, որոնք արդեն բնակվում են Գերմանիայում կամ ԵՄ այլ երկրներում: Ընդ որում անհետացած փախստականների հստակ թիվը կամ նրանց անունները հայտնի չեն, քանի որ նրանք դեռ չէին գրանցվել որպես փախստական, փոխանցում է ՏԱՍՍ-ը: