Ուկրաինայի ոստիկանության նոր ուսադիրներին ավանդական աստղերի փոխարեն ծաղիկ հիշեցնող խորհրդանիշներ կհայտնվեն: Այդ մասին «Ֆեյսբուք» ցանցի իր էջում տեղեկացրել է Կիեւի շրջանի ոստիկանության պետ Վադիմ Տրոյանը:

Հայտնի է, որ նոր ուսադիրներ կկարողանան կրել այն օրինապահները միայն, որոնք վերաորակավորում են անցել եւ ոստիկան են դարձել: