Բրատիսլավայում մի տղամարդ արյունալի բախում է կազմակերպել բնակարանում, սպանել այդ տան անդամներին եւ ինքնասպան եղել: 50-ամյա տղամարդը սկզբում գնդակահարել է գնչու ընտանիքի անդամներին, ապա կրակ բացել անցորդների վրա:
Զոհերի թիվը հասել է 8-ի, այդ թվում նաեւ ինքնասպան եղածը: Վիրավորվել է 15 մարդ, այդ թվում 3-ամյա մի երեխա եւ մեկ ոստիկան:
Pravda.sk-ի տվյալներով, նախկինում նա ծառայել է ոստիկանությունում: Ականատեսների վկայությամբ, տղամարդը 8 պահունակով գնդացիրով մտել է ինչ-որ բնակարան ու կրակ բացել: Նա սպանել է 4 կնոջ եւ մեկ տղամարդու: Այնուհետեւ հանցագործը որոշել է լքել բնակարանը: Դուրս գալով փողոց, նա կրակ է բացել անցորդների վրա:




























