Սոչիում տարհանվել է «Ադլեր» երկաթգծային կայանը ՝ ռումբի մասին տեղեկության պատճառով: Մարդկանց տարհանել են կայարանի շենքից: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ականատեսները:

Այս պահին պայթուցիկ սարքը գտնելու աշխատանքներ են տարվում, աշխատում են կինոլոգները, ոստիկանությունը օղակել է տարածքը:

Հիշեցնենք, որ այսօր էլ Սոչիի «Դանիել» առեւտրի կենտրոնում 1.5 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում հրդեհ էր սկսվել: Զոհեր ու տուժածներ չկան: Հրդեհի պատճառները ճշտվում են: