«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը  հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

«Հայկը երեկ բողոքը ներկայացրել է, այժմ սպասում ենք պատասխանին»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Հայկ Կյուրեղյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014թ. հունիսի 12-ին` Շանթ Հարությունյանի եւ ընկերների, այսպես կոչված, «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը, դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Հայկ Կյուրեղյանը սեպտեմբերի 15-ին դատապարտվեց  9 տարվա ազատազրկման: