Վանաձորի բնակիչ 63-ամյա Մուշեղ Մարգարյանին  այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը  մեղավոր ճանաչեց  հարեւանուն սպանելու մեջ եւ դատապարտեց 9 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրականի՝ Մուշեղ Մարգարյանը 2014թ. դեկտեմբերի 25-ին, գիշերը Վանաձորի Թամանցիների փողոցում գտնվող առանձնատան ննջասենյակում իր հետ ինտիմ կապի մեջ գտնվող հարևանուհու՝ Նատալյա Սերգեևնայի գլխին բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել ու սպանել: Ավելի ուշ հետքերը թաքցնելու համար դիակը տեղափոխել է առանձնատան բակ:

Նշենք, որ Մուշեղ Մարգարյանը մինչեւ վերջ իր մեղավորությունը չի ընդունել։