Ճապոնիայում բնակվող թուրքերն ու քրդերը ծեծկռտուք են սարքել Տոկիոյում Թուրքիայի դեսպանատան դիմաց, որտեղ հոկտեմբերի 25-ին ընթանում էր Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությունը։

Առաջին ծեծկռտուքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին, երկրորդը՝ ժամը 11-ին։ Տոկիոյի ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով, ծեծկռտուքների հետեւանքով տուժել է առնվազն 12 մարդ, որոնցից 9-ը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ներկայումս Սիբույա եւ Հարաձյուկու շրջաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սահմանափակվել է տրանսպորտի երթեւեկությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 1-ին։