Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 23.39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, բախվել են «Mercedes E350» մակնիշի 15 UW 111 համարանիշի (վարորդ` 20-ամյա Է. Ու.), «Mercedes C180» մակնիշի 40 TD 001 (վարորդ Լ. Տ.), «Toyota Corolla» մակնիշի 19 vv 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) եւ «Mercedes G500» մակնիշի (վարորդ 40-ամյա Վ. Հ.) 70 AV 707 համարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հրշեջ-փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր հոսպիտալացման ճանապարհին մահացել է: