Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի եւ Աբեղյան փողոցների խաչմերուկում ավազ բեռնաթափելիս «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է եւ մասամբ հայտնվել ճանապարհի երթեւեկելի հատվածում. տուժածներ չկան. ավտոմեքենայի դիրքը ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ուղղել են «ԶԻԼ» մակնիշի 18 LS 393 համարնիշով (վարորդ՝ 39-ամյա Ա. Ն.) ավտոմեքենայի դիրքը: