Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններն իրենց արդյունավետությամբ գերազանցել են թե Դամասկոսի, թե Վաշինգթոնի սպասելիքները։ Այս մասին ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Սիրիայում գտնվող ռուսական պատվիրակության ղեկավար, սենատոր Դմիտրի Սաբլինը հայտնել է, որ Սիրիայի նախագահն ակնկալում էր ռուսական ավիացիայի մասնակցությունն «Իսլամական պետության» դեմ պայքարում, բայց չէր կարող մտածել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողություններն այդքան արդյունավետ կարող են լինել։

«Նա օրինակ է բերել, որ շուրջ մեկ տարի չէր հաջողվում ոչնչացնել կամուրջը, որով ահաբեկիչները զենք էին տեղափոխում Իրաքի կողմից, իսկ ռուսական մեկ օդանավը հենց առաջին փոձից ոչնչացրեց այն»,-ասել է Սաբլինը։

Ասադը նաեւ հայտարարել է, որ ահաբեկիչները սկսել են լքել Սիրիայի տարածքը, եւ որ «նրանց այստեղ հաղթելն ավելի էժան ու հեշտ է, քան հետո աշխարհի տարբեր անկյուններում», հաղորդում է ՏԱՍՍ-ը։