Ռուսական եւ ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են ուղիղ չվերթները երկու երկրների միջեւ այն բանից հետո, երբ նրանք միմյանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել այդ ոլորտում։

Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրռել ռուսական 25 ավիաընկերությունների նկատմամբ, որոնցից երկուսը այդ պահին արդեն գոյություն չունեին։ Նրանց հոկտեմբերի 25-ին արգելվել էր թռիչքներ իրականացնել Ուկրաինա։

Ռուսական կողմը հaմարժեք միջոցառումներ է կիրառել եւ արգելել ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Ռուսաստան, նույն օրվանից։

Այժմ Ռուսաստանից Ուկրաինա կարելի է թռչել միայն Բելառուսով, Թուրքիայով, կամ Բալթյան երկրներով։