Սիրիայի բանակը Համա քաղաքի արվարձանում ոչնչացրել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման  հրամանատարներից մեկին՝ Ալի աթ Թուրքիին։ Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է իր աղբյուրը։

«Հրամանատար Ալի աթ Թուրքին (մականունը՝ Մուհաջիր) ոչնչացված է, նա Թուրքիայի քաղաքացի էր»,-ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Սիրաիյի բանակի զինծառայողները հայտարարել էին, որ Հալեպի մոտ ոչնչացրել են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ղեկավար եգիպտադի Աբու Սուլեյման ալ Մասրիին։ Ահաբեկիչը սպանվել է Թալ ալ Քարսայի բնակավայրի մոտ տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։

«Ջեբհաթ ան Նուսրա»-ն համարվում է  Սիրիայում «Ալ Կաիդայի» ստորաբաժանումը։