Առնվազն 8 մարդ է զոհվել, եւս 28 հոգի տուժել Թայլանդի արեւմտյան Կանչանաբուրի նահանգում տեղի ունեցած վթարի հետեւանքով: 40 ուղեւորի փոխադրող երկհարկանի ավտոբուսի վարորդը չի կարողացել հաղթահարել ճանապարհային շրջադարձը եւ բախվել է բետոնե արգելապատնեշին:

Տեղի բնակիչների խոսքով, այդ ճանապարհահատվածը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, հայտնի է «հարյուր մեռյալների շրջադարձ» անունով, քանի որ այնտեղ հաճախ են վթարներ տեղի ունենում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տուժածներից 19-ը ծանր վիճակում են, բոլորն էլ գտնվում են հիվանդանոցում: