Բելառուսում Ռուսաստանի դեսպանատան վրա վառվող հեղուկով շիշ են նետել, ոչ ոք չի տուժել, հայտնել է Բելառուսի ԱԻՆ ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ժամը 22:50-ի սահմաններում ռուսական դեսպանատան վրա վառվող հեղուկով երկու շիշ են նետել: Դրանցից մեկն ընկել է դեսպանատան տարածքում կայանած մեքենաներից մեկի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մինսկի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել միջադեպի կապակցությամբ: Վառվող հեղուկի մնացորդները առգրավել են փորձաքննության համար, շշերը նետողների ինքնությունը պարզվում է:
Ի դեպ, հրդեհ չի բռնկվել, ուստի հրշեջների մասնակցության կարիքը չի զգացվել:



























