Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի ծննդատան բժիշկները մահացած նորածնի դիակը փաթեթավորել են եւ սովորական տոպրակով տվել հոր ձեռքը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Շանլըուրֆայի 27-ամյա բնակչուհին, ով 5 ամսական հղիության փուլում էր, որովայնի հատվածում ցավերն սկսվելուն պես տեղափոխվել է ծննդատուն։ Բժիշկները տեսնելով, որ երեխան արդեն մահացած է, կեսարյան հատում են իրականացրել։

Սակայն, զավեշտն այն է, որ բժիշկները մահացած երեխայի դին փաթեթավորել են եւ սովորական պոլիեթիլենային տոպրակով հանձնել նրա 31-ամյա հորը։ «Նման անպատասխանատվություն կլինի՞»- լրագրողներին է հարցրել երեխայի զայրացած հայրը՝ ցույց տալով ձեռքի տոպրակը։