Նոյեմբերի 14-ին Երեւանում ծառատունկ  եւ շաբաթօրյակ կկազմակերպվի: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետին զեկուցել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Հանձնարարվել է մեկ անգամ եւս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում: