ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19–23.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել է 312.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 252.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երեւանի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. վարչական տուգանքի որոշում եւ եւ հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                           

Ապօրինի որս

Երեւանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 42.5կգ /104հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երեւանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Նորքի-տուն ինտերնատ ՊՈԱԿ եւ Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 2.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաեւ 9 հատ տիրազուրկ խեցգետնորսիչ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն.դրամ: