ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդը» դեռ հանրաքվեի քարոզարշավի շտաբի պետ չի նշանակել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրենք հանրաքվեին դեմ են քվեարկելու եւ հասարակությանն էլ նույնն են հորդորելու:

«Մենք «Հայկական վերածնունդի» միասնական գրասենյակն արդեն ձեւավորել ենք: Առաջիկայում կմշակենք պայքարի ծրագիրն ու կընտրենք շտաբի պետին: Շոտ մոտ ապագայում այդ մասին կհրապարակենք»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Հարցին, թե հնարավոր է միանան «Ոչ»-ի ճակատին, Մարգարյանը պատասխանեց. «Մենք 140 նախաձեռնություններով միավորվել ենք եւ մեր ճակատն ենք ստեղծել: Ես այլ ճակատ չգիտեմ»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: