«Չորորդ ինքնիշխանություն» թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Նա ասում է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ապահովել Լեռնային Ղարաբաղի այնպիսի լուծում, որի երաշխավորը կդառնա ինքը՝ Ռուսաստանը: Ռուսաստանը տեսնում է, որ ռազմաքաղաքական բալանսն աստիճանաբար փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Նա տեսնում է, որ իրավիճակը լրիվ ինքնահոսի թողնելու դեպքում՝ գնալով ավելի դժվար է լինելու այսպիսի ստատուս քվոյի իրավիճակում պահպանել խաղաղության երաշխավորի իր դերը: Ի վերջո, նա ունի շահեր՝ կապված Ադրբեջանի հետ եւ ցանկանում է պահպանել իր ազդեցությունն Ադրբեջանի վրա: Միաժամանակ, հաշվի առնելով Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, որին, ի դեպ, շատ օժանդակեց այսպես կոչված «նախաձեռնող ֆուտբոլային դիվանագիտությունը», Ռուսաստանը շահագրգռված է իր ազդեցության ամրապնդման հետ կապված շուտափույթ լուծումներ գտնել: Իմ կարծիքով ՌԴ-ն հաշվի է առնում նաեւ այն հանգամանքը, որ Արեւմուտքն այս պահին չի կարող այլընտրանք ծառայել խաղաղության հաստատման կամ անվտանգության երաշխիքների տրամադրման համար»:
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Պուտինը Հաբարդին ազատ է արձակել իմ խնդրով, փոխանակման կարիք չի եղել․ Թրամփ

Պետության աջակցությունն այս անգամ կվերաբերի «ԿԱՐԳՈ» փոխադրումներին․ Պապոյան

Կալինինգրադի մարզում Սու-30 կործանիչ է կործանվել

TRIPP-ի միջոցով կարգելվի զենքի և զինամթերքի փոխադրումը․ Միրզոյան

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ

Պուտինի և Ուիթքոֆի բանակցություններն ավարտվել են. ՌԴ-ն ազատ է արձակել Հաբբարդին






















