Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Հորդանան գետի Արեւմտյան ափին կատարված օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում որոնման մեջ գտնվող 22 պաղեստինցի է ձերբակալվել: Նրանցից երեքը ՀԱՄԱՍ շարժման անդամներ են: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակը:
Կասկածյալներին ուղարկել են Իսրայելի ներքին անվտանգության ՇԱԲԱԿ ծառայություն՝ հարցաքննության: Ձերբակալությունը կատարվել է Ջենին քաղաքում: ձերբակալությունը կատարվել է Բեթունիայում, որը Ռամալայից հարավ –արեւմուտք է գտնվում, հայտնում է Lenta-ն:
Հոկտեմբերի 20-ին Իսրայելի ուժայինները Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Բեթունիայում, ձերբակալել էին ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից մեկին՝ Հասան Յուսեֆին: Նրան մեղադրում են ահաբեկչության ներկա ալիքը հրահրելու համար:





























