Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովն առաջարկել է Եվրոպական միության իշխանություններին երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման շուրջ: Պաշտոնական նամակը փոխանցել են ԵՄ հանձնաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայային:

Նրա խոսքով, պաշտոնական դիմում ներկայացնելու որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին, Գրոդնոյում, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը: Նամակը հանձնվել  հոկտեմբերի կեսերին: