Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մահվան ելքով պատահար է գրանցվել: Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է երթարկել 2 հոգու: Այս մասին գրում է Gazetа.ru-ն՝ վկայակոչելով քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությանը:

Նշվում է, որ հետիոտները ճանապարհն անցել են չթույլատրված հատվածով: Երկուսն էլ տեղում մահացել են:

Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում: