Ուղիղ 20 տարի առաջ՝ օգոստոսի 31-ին Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունն (ԳՖՀ) ու Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունը (ԳԴՀ) ստորագրեցին միավորման պայմանագիրը: Հոբելյանական օրվա կապակցությամբ, Բեռլինում տոնախմբություններ են կայանալու, որոնց մասնակցելու է երկրի քաղաքական վերնախավը, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելը:

Նշենք, որ Բեռլինի պատի անկումը եւ Գերմանիայի միավորումը համարվում է բոլոր գերմանացիների տոնը: